ՍԵՆՍԱՑԻՈՆ ՓԱՍՏԵՐ ԳԱՐԵԳԻՆԻ ՄԱՍԻՆ


Մի վանական ձիթենի տնկեց ու սկսեց աղոթել.


«Տե՛ր, ծառիս համար անձրև ուղարկիր»: Եվ Տերը երկրին անձրև ուղարկեց: Ծառը խոնավությունը վերցրեց, իսկ մարդը շարունակեց աղոթել. «Իսկ այժմ, Տե՛ր, խնդրում եմ շատ արև ուղարկես, որովհետև ծառիս ջերմություն է անհրաժեշտ»: Եվ Տերն արև ուղարկեց:

Ծառն աճում էր: Մարդը շարունակում էր նրա համար աղոթել. «Տե՛ր, մի քիչ սառնամանիք ուղարկիր, որպեսզի ծառիս արմատներն ու ճյուղերն ամրանան»: Տերը սառնամանիք ուղարկեց և… ծառը չորացավ: Վանականը շատ տխրեց: Նա գնաց ընկերոջ մոտ, որպեսզի պատմի գլխին եկածը:

«Ես նույնպես ձիթենի ունեմ, տե՛ս»,- ասաց ընկերը: Նրա ծառը հրաշալի աճում էր: «Բայց ես այլ կերպ էի աղոթում: Ես Աստծուն ասացի, որ Ինքն է այդ ծառի Արարիչը և ավելի լավ գիտի, թե ինչ է նրան անհրաժեշտ: Ես ուղղակի խնդրում էի հոգ տանել ծառիս մասին, և Նա անում է»:

The post Մի վանական ձիթենի տնկեց ու սկսեց աղոթել…Իսկ թե ի՞նչ եղավ հետո… appeared first on SLIM.am.

от admin