ՍԵՆՍԱՑԻՈՆ ՓԱՍՏԵՐ ԳԱՐԵԳԻՆԻ ՄԱՍԻՆ


Այն առեղծվածային զգացողություն է, որի ժամանակ գլխուղեղում արտադրված հաճույքի հորմոններն ունեն կարևոր նշանակություն կնոջ և տղամարդու համար:


Օրգազմը համարվում է սեքսուալ գրգռման գագաթնակետը, ուղեկցվում հուզական և զգայական ամենատարբեր ապրումներով, որից հետո առաջանում է սեքսուալ լարվածության թուլացում:

Ինչպիսի՞ն պետք է լինի օրգազմը: Ինպե՞ս պետք է հասկանալ, որ այն զգացողությունները, որոնք ունենում են կանայք հենց դա է օրգազմը:

Այս հարցերին միանշանակ պատասխանելը դժվար է, քանի որ յուրաքանչյուր կին ամենատարբեր զգացողություններով է բնութագրում այն.

-գիտակցության ակնթարթային կորուստ, որին հաջորդում են հաճելի զգացողությունները արտաքին սեռական օրգանների, մասնավորապես ծլիկի շրջանում,

-սեռական օրգաններում տաքության զգացողություն և մկանային կծկումներ, որոնք տարածվում են ամբողջ մարմնով և այլն:

Օրգազմի ժամանակ կարմրում են մաշկային ծածկույթները, բարձրանում է ամբողջ մարմնի մկանային լարվածությունը, հնարավոր է նույնիսկ վերջույթների մկանային սպազմ և ցնցումներ, ամբողջ մարմնով կարճատև թուլության զգացողություն:

Հետևաբար, օրգազմը միայն սեռական օրգանների պատասխանը չէ սեքսուալ գրգռմանը, այն ամբողջ մարմնի պատասխանն է: Իսկ այս ամենի «գլխավոր պատասխանատուն»՝ գլխուղեղն է:

Ինչպե՞ս հասնել օրգազմի:

Օրգազմը ինտիմ մտերմության վերջնարդյունքն է՝ նախորդող հաճելի զգացողությունների հետ միասին:

Տղամարդկանց մոտ օրգազմն անխուսափելի զգացողություն է, որը լինում է սերմնաժայթքման պահին:

Կանանց պարագայում ամեն ինչ այլ է:

Ի տարբերություն տղամարդկանց, կնոջ օրգազմն ավելի բարդ է, և նրա առաջացման գործում զգալի դեր ունեն հոգեբանական գործոնները՝ տրամադրություն, զուգընկերոջ հետ միջանձնային հարաբերությունները, վերաբերմունքը սեռակական ակտին, զուգընկերոջը և այլն: Կնոջը օրգազմի հասնելու համար անհրաժեշտ է, որ.

-ճանաչի և սիրի սեփական մարմինը,

-լիարժեք թուլանա,

-կտրվի առօրյա խնդիրներից և արտաքին աշխարհից,

-ամբողջությամբ մտնի պրոցեսի մեջ,

-վայելի սեռական ակտի ամբողջ ընթացքը, առանց ֆիքսվելու օրգազմի վրա:

Օրգաստիկ զգացողությունները տևում են մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե: Ինտիմ հարաբերության ժամանակ սեքսուալ զգացողությունները, որոնք առաջանում են էրոգեն գոտիների խթանման արդյունքում կարող են ավելի ուժեղ ապրումներ պարգևել քան օրգազմը: Հետևաբար, հարաբերության ժամանակ պետք չէ մտածել, լարվել և սպասել օրգազմին, այլ պետք է վայելել սեռական հարաբերության ամբողջ ընթացքը:

Լուսինե Ստեփանյան

Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի անդամ
բժիշկ-սեքսոլոգ

Աղբյուր` Փաստինֆո

от admin