ՍԵՆՍԱՑԻՈՆ ՓԱՍՏԵՐ ԳԱՐԵԳԻՆԻ ՄԱՍԻՆ


Երևանում արդեն տևական ժամանակ է չի գործում Նորագյուղ — Երևանի Պետական հումանիտար քոլեջ երթուղին սպասարկող 24 համարի երթուղայինը։ «Ռադիոլուրին» դիմած քաղաքացիները նշում են՝ սա թաղամասը մայրաքաղաքի մյուս հատվածին միացնող միակ երթուղին էր։ Քաղաքապետարանում խնդրին ծանոթ են, տեղեկացնում են, որ երթուղին սպասարկող մասնավոր ընկերությունն է հրաժարվել սպասարկումից։ Քաղաքացիների անհանգստությանն ի պատասխան վստահեցնում են՝ նոր շարժակազմի ձեռք բերման հետ կլուծվի նաև այս խնդիրը։


Երևանում շուրջ 2 ամիս է շահագործվում են քաղաքապետարանի ձեռք բերած նոր ավտոբուսները․ 26, 38 և 99 համարի երթուղիները սպասարկվում են 44 նոր միկրոավտոբուսներով։ Փետրվարի 5-ին՝ առաջին երթուղին վերաշահագործելուց հետո, քաղաքապետը խոստացավ, որ գործընթացը շարունակական կլինի և 10-15 օրը մեկ երթուղիները սպասարկող շարժակազմերը կթարմացվեն։ Սակայն արդեն մեկ ամիս է շահագործված նոր երթուղի մայրաքաղաքը չունի։ Քաղաքապետարանի ծրագրերում փոփոխություններ չեն եղել՝ ասում է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Տարոն Գևորգյանը։

«Ժամկետերի փոփոխությունները բացառապես պայմանավորված է Վերին Լարսում առաջացած խնդիրներով։ Այնտեղ ճանապարհը անընդհատ բացվում-փակվում է։ Իսկ քաղաքապետարանը ոչ մի խնդրի չունի։ Մենք պայմանագրով սահմանված մեր պարտավորություններն արել ենք, այստեղ միայն մատակարարման խնդիր կա»,- ասում է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Տարոն Գևորգյանը։

Մատակարարման խնդիրները լուծելուց հետո կվերաշահագործվի նաև 24 համարի երթուղին, որը տևական ժամանակ է չի գործում։ Նորագյուղը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով Կոմիտասին կապող երթուղին սպասարկվում էր մասնավոր ընկերության կողմից, որը հրաժարվել է իր պարտավորությունից։ Պարզաբանում է Տարոն Գևորգյանը։

«Պայմանագրի համաձայն՝է երթուղին սպասարկող ընկերությունն իրավունք ունի 50 օր առաջ դիմելու և 50 օր հետո այլևս երթուղին չսպասարկելու։ Այս դեպքում ընկերությունն օգտվել է իր իրավունքից և սահմանված ժամկետից հետո սկսել է երթուղին չսպասարկել՝ պատճառաբանելով դրա ոչ շահութաբեր լինելը»։

Նախատեսված 100 նոր շարժակազմից Երևանում են դեռ 44–ը։ Ակնկալվող խմբաքանակը ստանալուց հետո քաղաքապետարանում առաջնահերթ կդիտարկեն նաև 24 համարի երթուղին վերաշահագործելու հարցը։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Տարոն Գևորգյանը խուսափում է ժամկետներ նշել, ասում է՝ դրանք բացառապես կախված են Վերին Լարսում իրավիճակից։

Առաջիկայում կլինեն նաև այլ նոր երթուղիներ, որոնք կսպասարկվեն նոր շարժակազմերով։ Որոնք են լինելու դրանք՝ Տարոն Գևորգյանը չի մանրամասնում։

«Անպայման լինելու են նոր երթուղիներ։ Ես պարզապես փակագծերը բացել չեմ ուզում․ քաղաքապետն ինքը կասի։ Պարզապես ասեմ, որ հայտարարությունները կլինեն, կտեսնեք, կիմանաք»,-եզրափակում է Տարոն Գևորգյանը։

Քաղաքապետարանը ծրագրում է առաջիկայում 3 երթուղի սպասարկել նոր միկրոավտոբուսներով, դրանից անմիջապես հետո ՝ ևս 2-3-ը։

Հայաստանի Հանրային Ռադիո

The post Առաջիկայում 3 երթուղի ևս կսպասարկվի նոր միկրոավտոբուսներով appeared first on SLIM.am.

от admin