ՍԵՆՍԱՑԻՈՆ ՓԱՍՏԵՐ ԳԱՐԵԳԻՆԻ ՄԱՍԻՆ


«Պոբեդա» լոուքոսթերը (ընդգրկված է «Աերոֆլոտ» խմբում) հունիսից կսկսի դեպի Գյումրի թռիչքներ իրականացնել Կրասնոդարից, Մինվոդիից ու Սոչիից։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:


Ուղիղ չվերթերի տոմսերն արդեն վաճառվում են։

«Կրասնոդարից ու Սոչիից չվերթերը կմեկնարկեն հունիսի 1-ից ու կիրականացվեն համապատասխանաբար ուրբաթ և շաբաթ օրերին։ Իսկ Մինվոդիից չվերթերը կիրականացվեն հունիսի 2-ից` կիրակի օրերին», – նշված է հաղորդագրության մեջ:
Ամռան ընթացքում «Պոբեդան» նաև շաբաթական մեկ անգամ Մոսկվա–Գյումրի չվերթ կիրականացնի:

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանը 2020 թվականի մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր ու չարտերային թռիչքները, բացառություն էին կազմում միայն ՌԴ քաղաքացիներին վերադարձնելու, ինչպես նաև բեռնատար, փոստային, սանիտարական ու մի շարք այլ չվերթերը: Անցյալ տարվա օգոստոսից Ռուսաստանը սկսեց աստիճանաբար վերսկսել միջազգային թռիչքները։

The post «Պոբեդան» Կրասնոդարից, Մինվոդիից ու Սոչիից կվերսկսի Գյումրու ուղղությամբ թռիչքներ իրականացնել appeared first on SLIM.am.

от admin